04/05/2015 09:52
Ռուբեն Բալոյանը կասկածներ ունի, որ իր հանդեպ վիրավորանքներով ռեպլիկի հեղինակը Նիկոլայ Բաղդասարյանն է
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի՝ Փաստաբանների պալատ չներկայանալու պատճառով փաստաբան Ռուբեն Բալոյանի դիմումի քննությունը հետաձգվում է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռ. Բալոյանը, նշելով, որ ինքը այդ մասին համապատասխան գրություն է ստացել ՓՊ-ից:
Անդրադառնալով հայցի նախապատմությանը, նա ասաց.
«Դատարանում Մարի Լոռ Դոզեն ռեպլիկով հանդես չի եկել, ես չունեմ տվյալներ, որ դա նրա ռեպլիկն է: Դատարանը Նիկոլայ Բաղդասարյանին թույլ չտվեց Մարի Լոռ Դոզեի ռեպլիկը հրարապարկել և ասաց, որ եթե ցանկանում եք ինչ-որ բան ասել, ասեք Ձեր անունից, ոչ թե Դոզեի, քանի որ նա տվյալ նիստին չէր մասնակացում և իրավունք չկա հրապարկել պաշտպանի ռեպլիկը, որը նիստին չի մասնակցում, և Ն. Բաղդասարյանը իր անունից հրապարկեց ռեպլիկը, որի մեջ բազմաթիվ վիրավորանքներ կային՝ ուղղված իմ հասցեին, հիմա ՓՊ նախագահը թող որոշի, արդյոք ո՞վ է թույլ տվել վարքագծի կանոների խախտում՝ Բաղդասարյանը, թե Դոզեն»,-ասաց նա:
Հարցին՝ որքա՞ն ժամանակ Ն. Բաղդասարյանը կարող է չներկայանալ ՓՊ, Ռ. Բալոյանը ասաց, որ որևէ մեկը չի կարող դրանից հրաժարվել:
Նա ասաց, որ իր նկատմամբ անհասկանալի բաներ են կատարվում, մասնավորապես նշելով Վարդան Պետրոսյանի կնոջ և փաստաբանի բողոքը իր վերաբերյալ, որ նա, իբր, վիրավորական արտահայտություններ է անում:
Հարցին՝ արդյոք որևէ անձնական հակասություն կա իր և Ն. Բաղդասարյանի միջև, Ռ. Բալոյանը պատասխանեց, որ իրենց մեջ անձական որևէ խնդիր չկա, երևի այս գործի շրջանակներում էլ այդ ամենը կավարտվի:
«Եթե ամեն մի գործով մի գործընկերոջ հետ հարաբերություններդ փչացնես, երևի ասենք մի քանի տարի հետո պալատի անդամների մեծ մասի հետ լարված և վատ հարաբերությունների մեջ կգտնվես, պետք չի մտնել այն դաշտ, որը անընդունելի է»,-ասաց նա:
Ն. Բաղդասարյանը Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ արդյոք ի՞նքն է այդ ռեպլիկի հեղինակը, ասաց, որ ինքը ֆրանսերեն միայն երկու բառի է տիրապետում, և չի պատկերացնում, որ Մարի Լոռ Դոզեն պետք է ստորագրեր իր կողմից գրված ռեպլիկի տակ: