04/05/2015 15:51
Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունները
Վրաստանի Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Արցախում երեկ տեղի ունեցած ընտրություններին: Հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում է Վրաստանի դիրքորոշումը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության առնչությամբ», և նշում, որ չի ճանաչում այդ ընտրությունները:
«Վրաստանը չի ճանաչում, այսպես կոչված, ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները. դրանք վավերական չեն: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունն Ադրբեջանին ու նրա տարածքային ամբողջականությանը»,- նշված է հայտարարության մեջ, որը հրատարակվել է նաև Վրաստանի ԱԳՆ կայքում:
Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել նաև, որ կողմերը կշարունակեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը և նշել, որ բոլոր հնարավոր ձևաչափերը կօգտագործվեն խնդրի խաղաղ կարգավորմանն հասնելու համար։