05/05/2015 18:40
Արամ Մանուկյանն առաջարկում է մարմնավաճառների համար էլ հարկային օրենք մշակել
«Հովիկ Աբրահամյանը որ էստեղ էր, Տիգրան Սարգսյանին սպանդի էին ենթարկում նման խախտումների համար: Հիմա ԱԺ նախագահը գնաց կառավարություն, նույն բանն է անում: Բա ինչի համար էր ինքը Տիգրան Սարգսյանին մեղադրում: Ես ՀՀԿ իմ ծանոթ ընկերներին հարցրել եմ, էս մարդիկ էլ տեղյակ չեն այս օրենքից: Ախր կառավարությունը հիմա ոչ թե միայն ընդդիմությանն է արհամարհում, այլև անհարմար իրավիճակի մեջ է դնում իր սեփական կուսակիցներին: Սա հեղափոխական նախագիծ է, ահռելի նախագիծ է, որն ամեն տարի գնում է դրսում աշխատելու»,- ԱԺ-ում «Եկամատահարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորը շեշտեց՝ այն 50 000 մարդիկ, ովքեր գնում են ՌԴ աշխատելու ու վերադառնում են, վստահաբար արտագաղթելու են ու հետ չեն գալու:
«Այդպիսի մարդիկ փախել են մեր օրենսդրությունից, մեր օրենքներից, մեր աշխատանք չունենալուց, կառավարության տնտեսական քաղաքականությունից, հիմա նրանց ասում են՝ ձեզ թողնում ենք՝ գնացեք, բայց վերջում կոստյումդ էլ հանելու եմ, նոր ես գնալու, էս մարդկանց մոտ առաջանալու է քաղաքացիությունից հրաժարվելու վիճակ»,- նշեց ՀԱԿ պատգամավորը և հավելեց. «Ամեն գյուղից մեկը տանում է, հիմա ստեղծվելու են իրավաբանական անձինք, մեծ մոնոպոլ տնտեսական օլիգարխների կողմից ստեղծվելու են պրեզենտներ: Սա նշանակում է, որ զբաղվածությունը պակասել է Հայաստանում, գործազրկությունն ավելացել է, մարդկային ռեսուրսը ևս պակասել է, ու այս պատճառներով էլ նման օրենք մշակելու անհրաժեշտություն է առաջացել»,- հավելեց նա:
Ամփոփելով իր միտքը՝ նա հեգնեց կառավարությանը, և առաջարկեց նոր բիզնես ստեղծել ու հետևյալ օրենքը մշակել. «Հաջորդ բիզնեսն էլ ասեմ, արեք. մարմնավաճառներ են Հայաստանից բավականին դուրս գալիս և փող են աշխատում, լավ բիզնես ա, գնացեք, օրենք բերեք սրա համար»,- եզրափակեց նա: