05/05/2015 19:19
Բագրատյանն իր ճիշտը տանում է առաջ
ԱԺ-ում «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, լսելով իր անունը, վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց:
Նա հայտարարեց, որ այս ամեն ինչի մեջ «թատերական շոու է տեսնում». «Ցավդ տանեմ, այստեղ կրկնակի հարկման պայմանագիր կա»,- հայտարարեց նա՝ արձագանքելով Վարդան Այվազյանին:
Նրանց վեճը շարունակվեց, սակայն այս անգամ առանց խոսափողների: Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարամզանովը կրկին միջամտեց. «Մեկդ մյուսի նկատմաբ, խնդրում եմ, կոռեկտություն պահեք, լսեք իրար: Ճիշտ չէ, որ ամեն անգամ նկատողություն անեմ ձեզ»,- հայտարարեց նա, սակայն Բագրատյանն անտեսեց այն ու շարունակեց.
«Այս ձևի մեջ սիրուն ելույթ, որի մեջ թատերականություն կա, ես դեռ չէի լսել: Ես հարգում եմ նախորդիս (նկատի ունի Վարդան Այվազյանին Aysor.am), բայց, ցավդ տանեմ, մենք կոնկրետ հարց ենք բարձրացրել, դուք էլ պետք է շնորհակալ լինեք ու պատասխանեք»,- դիմելով Վարդան Այվազյանին հայտարարեց նա:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորը կրկնեց, որ գոյություն ունեն կրկնակի հարկային պայմաններ, որոնցով հնրավոր է խոչընդոտվեն արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքները: «Եթե ուզում ես 13 տոկոս, ՌԴ-ում իրանք մուծում են 14 տոկոս: Այստեղ կրկին մենք ենք տուժում: Հիմա մենք վեր ենք կացել ու այդ խնդիրը բարձրացրել ենք, ու առանց ճիշտն իմանալու, տալիս եք սխալ պատասխան: ԵՏՄ մտնելով՝ մենք դարձել ենք միասնական ռեզիդենտեներ կրող: Զուր չէ, որ այդ հարցը բարձրացնում ենք»,- եզրափակեց նա: