05/05/2015 16:12
Ադրբեջանը փակուղում է հայտնվել. Գնաճն ավելանում է, մանաթը` արժեզրկվում
Ադրբեջանն առաջին անգամ իր պատմության մեջ բարդ իրավիճակում է հայտնվել: Ամեն ինչ սկսեց նրանից, որ Կենտրոնական բանկը մանաթն արժեզրկեց 35.5 %-ով: 1 $ 1-ն այսօր արժե 1.05 մանաթ՝ նախկին 0.78ժի փոխարեն:
Հետաքրքիր է, որ Կենտրոնական Բանկի նման որոշումից օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հավաստիացնում էր քաղաքացիներին, որ ոչ մի արժեզրկում տեղի չի ունենա: Երեք օր անցավ, հակառակը տեղի ունեցավ: Մի գիշերվա մեջ, ըստ մի շարք տեղեկությունների, բանկերում ներդրում կատարողները կորցրել են $ 1 միլիոն դոլար:
Ըստ որոշ տվյալների, 30%-ով նվազել են կենսաթոշակները, աշխատավարձերն ու կրթաթոշակները: 2015թ. սկզբից Ադրբեջանի ԿԲ արժութային պահուստները նվազել են $ 4.29 մլրդ-ով (31.2%) և մարտին կազմել $ 9.47 մլրդ:
Տեղացի փորձագետները ահազանգում են, որ եթե Կենտրոնական Բանկը չամրապնդի ազգային արժույթը, ապա 2015 թ վերջին բոլոր պահուստները կսպառվեն:
Ադրբեջանում կատարվող իրադարձությունների մասին ահազանգում են նաև հեղինակավոր պարբերականները:
The Economist-ը նշում է, որ Ալիևի համար գլխացավանք է տնտեսությունը։ Նավթի համաշխարհային գների անկումը հարված է հասցրել Ադրբեջանի ֆինանսներին։ Էներգետիկան կազմում է երկրի արտահանման 90 %, համախառն ներքին արդյունքի` 40 %։ Գնաճնա վելանում է, իսկ ազգային արժույթը՝ մանաթը, պահելու՝ կառավարության փորձերը զգալիորեն ձախողվել են։ Պետական ծառայողների աշխատավարձերը հետաձգվել են։
Ռուսական Նեզավիսիմայա գազետա պարբերականի փոխանցմամբ էլ մայիսի 3-ին Ադրբեջանում ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի հիմնական նպատակն է եղել իշխանություններից պահանջել մանաթի կտրուկ արժեզրկման պատճառով կրած վնասների փոխհատուցումը:
Այսքան մտահոգություններից հետո, Ադրբեջանի նախագահ Ալիևը Pоссия 24-ին տված հարցազրույցում հայտարարում է, որ այս տարվա 3 ամիսների ընթացքում Ադրբեջանի տնտեսությունը աճել է 5.3 %-ով:
Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունը չի կարողացել ճշգրիտ ներքաղաքական ռազմավարություն իրականացնել, փոխարենը նախընտրում է ապավինել տնտեսական թվերի աճպարարությաննն ու տվյալների խեղաթյուրմանը: