05/05/2015 15:45
Հայրենական մեծ պատերազմի 92 վետերան պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի 92 վետերան պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: