05/05/2015 15:07
Խորհրդավոր խորհրդակցություն. ԱԺ նախագահի հրավերին մասկացել է միայն Արմեն Ռուստամյանը
Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվեց խորհրդակցությունը, սակայն ոչ այն խորհրդակցությունը, որի համար ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին խնդրել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորը բարձրաջաձայնել է սիրիահայերի ոչինչացման մասին և խնդրել, որպեսզի ընդմիջմանը ԱԺ նախագաի մոտ խորհրդակցություն անցկացվի՝ խմբակությունների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է օգնել սիրահայերին:
Aysor.am-ը տեղեկացավ նիստի ընդմիջմանը տեղի ունեցած խորհրդակցությանը խմբակցությունների ղեկավարներից մասնակցել է միայն ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը, սակայն քննարկման թեման չի եղել սիրիահայերին աջակցության թեման:
Մասնավորապես՝ քննարկվել է մայիսի 3-ին տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ ընտրությունները, արտահերթ նիստի հետ կապված այլ հարցեր:
Միևնույն ժամանակ մեր աղբյուրը հաղորդեց, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակված է ընդունել Լևոն Զուրաբյանի ներկայացրած առաջարկը: