05/05/2015 15:54
Երևանում թունավորման հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը 7 ամսական երեխա է
Մայիսի 5-ին, ժամը 09.35-ին շտապօգնության հերթապահ բժիշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «1-03» ծառայություն են դիմել Երևանի Ավանի 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչներ Զ. Պ.-ն (ծնվ. 1994թ.), Հ. Ռ.-ն (ծնվ. 1989թ), Ա. Ռ.-ն (ծնվ. 1961թ.), Վ. Ռ.-ն (7 ամսական) ու Վ. Ա.-ն (ծնվ. 1955թ.), ովքեր տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական բաժնից: