05/05/2015 12:10
Լևոն Զուրաբյանի խնդրանքը՝ ԱԺ նախագահին
Հալեպում ստեղծվել է շատ ծանր վիճակ հայ բնակչության համար, 30 հազար հայ կանգնած է ֆիզիկական ոչնչացման եզրին: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ ԱԺ գործողությունների վերաբերյալ որոշակի առաջարկներ ունեն:
«Խնդրում ենք, որ ընդմիջմանը խմբակցությունների ղեկավարներին հրավիրեք ձեզ մոտ, որպեսզի քննարկենք այդ հարցը»,- ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ասաց Լ.Զուրաբյանը:
ԱԺ նախագահը ,սակայն, որևէ պատասխան չտվեց: