05/05/2015 16:35
ՉԼ. Յուվենտուս - Ռեալ. խաղից առաջ
Մայիսի 5-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը. Թուրինում կայանալիք առաջին խաղում «Յուվենտուսը» կընդունի Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: «Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)
Թիմերը հանդիպել են 16 անգամ. 8 անգամ հաղթել են մադրիդցիները, 7-ում՝ թուրինցիները, մեկ խաղում գրանցվել է խաղաղ ելք:
Թիմերը վերջին անգամ հանդիպել են Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի նախորդ խաղարկությունում. «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց 2:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս գրանցվել է 2:2 հաշիվը: