05/05/2015 13:07
Կաթի մթերման գինը` 150-170. Շատ է, թե՞ քիչ
«Կոտայքի մարզից ես կաթը մթերում եմ 170 դրամով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց կաթնամթերք արտադրողների նախագահ Ղուկաս Բունիաթյանը՝ հավելելով, որ կաթը թեև 170 դրամով է մթերում, սակայն քիչ քանակությամբ, իսկ այն, որ կաթի մթերման գինը նվազել է մինչև 150 դրամ, Ղ. Բունիաթյանը տեղյակ չէր:
Նշենք, որ մայիսի մեկից Շիրակի մարզում մեկ լիտր կաթն արդնե մթերում են 150 դրամ՝ նախկին 170 դրամի փոխարեն:
Համայանքների անասնապահները նման գնի հետ համաձյան չեն, նշում են, որ 170 դրամով մի կերպ կարողանում են ծայրը ծայրին հասցնել:
«Կաթնամթերքը թանկացնում են, բայց կաթի մթերման գինը ուզում են նվազեցնել, ինչո՞ւ»,-ասաց Շիրակի մարզի բնակչուհիներից մեկը՝ հավելելով, որ 10 կով է կթում, շատ դժվարությամբ են կարողանում կենդանիներ պահել` մի կողմից գայլերը, մյուս կողմից կաթ մթերման գնի հետ կապված անորոշությունները, խոտի մեկ հակի բարձր գինը:
«Հե՞շտ է մտնել գոմ, հոտը քաշել, հետո էլ էդ հոտը կպնի հագուստներիդ, հետո էլ տանես էժան գնով կաթ տաս»,- ասաց նա:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ Շիրակի մարզի անասնապահների և մթերողների հետ կարողացել են գալ ընդհանուր հայտարարի, և այժմ մեկ լիտր կաթը մթերվում է 160 դրամ: Ըստ նրա, այս գինը խելամիտ է կաթի մթերման համար, քանի որ այս շրջանում կաթարատդրության ծավալներն ավելանում են: