05/05/2015 11:40
Ճոյտն ազատ է արձակվել. Կալանքի հիմքերը վերացել են
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ ուշ երեկոյան ազատ է արձակվել: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Հ. Հակոբյանի փաստաբանը՝ Կարեն Սարդարյանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանն ուներ լուրջ առողջական խնդիրներ, որի պատճառով փաստաբանը խնդրանքով դիմել էր նախաքննական մարմնին՝ խափանման միջոցը փոխելու հայտով, սակայն պատասխանը ձգձգվում էր:
Կ. Սարդարյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ թեև չի կարող մանրամասներ հաղորդել՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով, սակայն նա ազատ է արձակվել ոչ միայն առողջական խնդիրների պայմանավորված: «Ճիշտ է, Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը լավ չէ, նա պետք է անմիջապես վիրահատվի, բայց նա ազատ է արձակվել ոչ միայն այդ պատճառով: Նրա կալանքի բոլոր հիմքեր ևս վերացել են»,- ասաց փաստաբանը: