05/05/2015 09:15
ԼՂՀ ընտրություններին մասնակցած ընդդիմադիր կուսակցության սպասելքիները չեն արդարացել
Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը երեկ «Հայկական Ժամանակին» հայտնել է, որ ԼՂՀ խորհրդարան մտնելու կապակցությամբ շնորհավորանքներ չեն ընդունում: Ըստ նրա, իրենց ակնկալիքներն ավելին էին:
Հարցին՝ ԱՎԿ-ն ընդունու՞մ է ընտրությունների արդյունքները, Խանումյանը պատասխանել է. «Ընդունել-չընդունելու հարց չկա, որովհետև նախօրոք էլ իմացել ենք, որ ընտրակեղծիքներ լինելու են»: Նա սակայն, հայտնել է, որ վերցնելու է ԱՎԿ-ին այսինքն՝ իրեն բաժին հասած 1 մանդատը: Իսկ միջազգային դիտորդների կողմից կիրակի օրը կայացած ԼՂՀ ԱԺ ընտրությունները գնահատվել են գրեթե կատարյալ: