05/05/2015 15:15
«Հաշմանդամություն ունեցողներին պետության կողմից տրվող սայլակների որակն ահավոր է»
Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ ավելի շատ խնդիրների են հանդիպում մարդկանց կարծրացած մտածելակերպի պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ իրենց հիմնական նպատակը այն է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան ապրել անկախ, ինքնուրույն, արժանապատիվ կյանքով, ու թեև այս առումով կատարված մեծ աշխատանքին, դեռևս բազմաթիվ անելիքներ կան այս ուղղությամբ:
Ա. Ալավերդյանը ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձիք ունեն մեծ ներուժ, որը շատ քիչ է օգտագործվում մեր երկրում:
«Ունիսոն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը նշեց, որ աշխատանքի տեղավորման առումով դրական տենդենց է նկատվում և գրեթե ամեն օր գրանցամատյանում աշխատանք փնտրողից դարձնում է աշխատող, սակայն բյուրոկրատական քաշքշուկը ահավոր շատ է և պետությունը շատ թղթեր է պահանջում:
Անդրադառնալով պետության կյողմից հաշմանդամություն ունեցող անձանց տրվող օգնությանը՝ սայլակներին, լսողական ապարատներին, նա ասաց, որ դրանց որակն ահավոր է.
«Որակի և ժամկետի խնդիր կա: Երեք տարին մեկ սայլակ են տրամադրում, որակն ահավոր է: Ես մի անգամ քիչ էր մնում մեծ վնասվածք ստանայի, քանի որ կոտրվեց»: