05/05/2015 20:25
«Արվելու է մի բան, ինչը դեռ չեմ արել». Մարգարիտա Բարխոյանը ծննդյան տարեդարձի և ստեղծագործական նորության մասին
Երգչուհի Մարգարիտա Բարխոյանը երեկ նշեց ծննդյան 26-ամյակը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը մանրամասնեց ծննդյան անակնկալների, սպասված հյուրերի, նաև սպասվող ստեղծագործական նորությունների մասին: «Ծննդյանս օրը նշել եմ տանը: Թեև նախապես չէի պլանավորել, բայց տոնս երեկոյան շարունակեցինք մեկ այլ վայրում: Հրաշալի օր եմ անցկացրել: Ասեմ, որ ներկա էին միայն մտերիմ, հարազատ մարդիկ: Բազում սպասելի և անսպասելի անակնկալներ, նվերներ ունեցա, սակայն դրանց մասին բարձրաձայնել չեմ ցանկանա»:
Երգչուհին բոլոր հեբելյարների պես ստանդարտներին չի հետևում. Մոմերը փչելիս` երազանք չի պահում. «Վստահ եմ, որ առանց դրա էլ` բոլոր երազանքներս կիրականանան: Դրանում ինձ կօգնեն իմ ապրած ամեն մի օրը, ձգտումն ու աշխատասիրությունը»:
Մարգարիտան տպավորված է բոլոր բարեմաղթանքներից, սակայն, կարծում է, որ դրանք ոչ միշտ են «հոգու խորքից». «Մարդիկ հաճախ կարող են շատ խոսքեր ուղղակի շռայլել` հաճելի մի բան ասելու համար: Համենայնդեպս, թող իրականանան այն բոլոր բարեմաղթանքները, որ ինձ են ուղղվել»:
Մեր այն հարցին, թե արդյոք արդեն իսկ չի մտածում ընտանիք կազմելու մասին, երգչուհին կտրուկ պատասխանեց` «Ոչ, չեմ մտածում»: Իսկ ստեղծագործական նորություններին անդրադարձավ առանց դժկամության: «Շատ երգեր ունեմ գրված: Շուտով իմ երկրպագուներին կհանձնեմ նաև նոր տեսահոլովակ, որը նկարահանելու է ռեժիսոր Արեն Բայադյանը: Երգի խոսքերն ու երաժշտությունն իմն են: Ասեմ, որ սա տարբերվելու է իմ բոլոր երգերից, արվելու է մի բան, ինչը դեռ չեմ արել: Հերթականը չի լինելու: Ավելին, այն կդառնա իմ երգացանկի ամենակարևոր երգը: