05/05/2015 13:40
Պիպոյան. Կաթի մթերման գինը որոշվում է «բարիշելով»
«Ամեն տարի հայ գյուղացին կանգնում է խնդրի առջև. ամռան շրջանում, երբ կաթի արտադրության ծավալներն ավելանում են, կաթի մթերան գինն իջնում է, իսկ ձմռանը` կաթի ծավալների նվազման ժամանակ, մթերման գինը բարձրանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կաթի մթերման գների խնդրից խոսեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Ըստ նրա, այժմ կաթի մթերման գինը որոշվում է «բարիշելով», սակայն մինչև ե՞րբ:
Բ. Պիպոյանը խնդրի լուծում է առաջարկում` տեսակավորում. Պետք է կաթը մակնշված լինի` ըստ այդմ գին որոշվի և թելադրողի կարգավիճակը վերանա:
Նրա խոսքով՝ ձմռանը կաթի արտադրական ծավալները նվազում են, և գին թելադրողի դերում արտադրողը, կաթի ավելցուկի դեպքում` տնտեսվարողն է գինը սահմանում:
Նման իրավիճակը Բ. Պիպոյանը բացատրում է դաշտում վերահսկողության բացակայությամբ և սա այն խնդիրն է, որը արագ հնարավոր է կարգավորել, միայն թե գրագետ մոտեցում է պետք: