05/05/2015 11:12
Հենրիխ Մխիթարյանը՝ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումների լավագույն խաղացող
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Dfbpokal-walkoffame.de-ում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Գերմանիայի գավաթի խաղարկութան կիսաեզրափակիչ հանդիպումների լավագույն ֆուտբոլիստը:
Մխիթարյանը ստացել է ձայների 50 %-ը: Երկրորդ տեղում դարձյալ դորտմունդյան թիմի ֆուտբոլիստ է. դարպասապահ Միտչել Լանգերակը (38 %), երրորդ տեղում «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Մաքսիմիլիան Առնոլդն է (8 %), իսկ չորրորդում՝ վերջինիս թիմակից Դանիել Կալիջուրինը (4%):