05/05/2015 12:19
Ն. Զոհրաբյան. Գոհար Ենոքյանն, ազատության մեջ լինելով, հանրային որևէ վտանգ չի ներկայացնելու
Չենք կարող ձև անել, թե ոչինչ տեղի չի ունեցել: ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի բերման ենթարկելու փաստին: Պատգամավորի խոսքով՝ 73-ամյա Գոհար Ենոքյանը հասարակության համար վտանգ չի ներկայացնում.
«Ես երեկ եղել եմ Գ. Ենոքյանի մոտ և պնդում եմ, որ տիկին Ենոքյանի առողջությունը ծայրահեղ վատ է: Ես դիմում եմ խորհրդարանի իմ գործընկերներին, ովքեր խափանման միջոցը փոխելու ստորագրահավաք են նախաձեռնել: Ես վստահ եմ, որ Գոհար Ենոքյանը, ազատության մեջ լինելով, հանրային որևէ վտանգ չի ներկայացնելու՝ փառահեղ արդարադատության համար իրենց վճիռը կայացնելու»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ նախօրեին ձերբակալված Գ. Ենոքյանը կասկածվում է Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստման մեջ: