05/05/2015 14:51
Տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում են կառավարությունիւց:
Քննարկվել և հավանություն է տրվել ՀՀ-ում 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին:
Հավանություն է տրվել նաև ՀՀ պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակներին: