05/05/2015 09:55
Ֆինանսական խնդիրների պատճառով Ուրիխանյանը վաճառքի է հանել սեփական օգտագործման ավտոմեքենան
«Իրատես de facto»-ն «Ասում են…» խորագրի գրել է. «Գագիկ Ծառուկյանին ամենևին դուր չի գալիս, որ իր անունը կապում են Տիգրան Ուրիխանյանի նորաստեղծ կուսակցության հետ: Ավելին` Ուրիխանյանն այս փուլում բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և, որոշ տեղեկությունների համաձայն, նույնիսկ վաճառքի է հանել սեփական օգտագործման ավտոմեքենան` կայքերից մեկում այդ մասին հայտարարություն տալով, որպեսզի հոգա իր կուսակցության ծախսերը:
Ասում են նաև, թե, ճիշտ է, Ուրիխանյանի հայրը Ռուսաստանում բիզնես ունի, սակայն ոչ այնքան շոշափելի, որ քաղաքական «տանիք» ապահովի որդու համար»: