05/05/2015 16:26
ՄԻՊ-ը միջոցներ կձեռնարկի Գոհար Ենոքյանի իրավունքների պաշտպանության համար
ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Հակոբյանը հայտնել է, որ ունի առողջական լուրջ խնդիրներ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ Facebook-յան էջից:
«Այսօր Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են երեկ ձերբակալված Գոհար Ենոքյանին և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Գոհար Ենոքյանը հայտնել է, որ ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև արյան բարձր ճնշում: Նա տեղեկացրել է, որ երեկ իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ ներկա պահին համեմատաբար ավելի լավ է զգում իրեն:
Այս պահի դրությամբ Գոհար Ենոքյանը մեկուսարանի վարչակազմից որևէ բողոք չի հայտնել:
Հաշվի առնելով Գոհար Ենոքյանի առողջական վիճակը՝ Օմբուդսմենը համապատասխան միջոցներ կձեռնարկի նշված գործով օրենդսրության պահանջների կատարման և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար»: