05/05/2015 14:29
«Հանրային ռադիոն և՛ մշակութային օջախ է, և՛ դասական լրատվամիջոց»
«Հայաստանում Հանրային ռադիոն և մշակութային օջախ է, և դասական լրատվամիջոց»,- այսօր Մամուլի միջազգային օրվա և Ռադիոյի միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը՝ հիշեցնելով, որ ռադիոն ստեղծվել է 1895 թվականին, իսկ Հայաստանում` 1926 թվականին և այսօր Հայկական ռադիոն 89 տարեկան է:
Նրա խոսքով՝ հայկական 89-ամյա ռադիոն իրականության մեջ մի մասով գտնվում է մշակության ժառանգության անցյալում, մյուս մասով` հաստատուն կերպով կանգնած է ներկայում և նաև` հայացքն ուղղված է ապագային:
Ա. Ամիրյանը նաև ընդգծեց, որ այսօր ռադիոն հասանելի է սոցիալական ցանցերի, բջջային հավելումների միջոցով, հեռարձակվում է 14 լեզուներով: