05/05/2015 09:47
Սահմանադրական փոփոխություների վերաբերյալ առաջարկներ ստացվել է միայն ՀՅԴ-ից
Այսօր լրանում է Սահմանադրական փոփոխություների մասնագիտական հանձնաժողովի կողմից քաղաքական ուժերին տրամադրված այն ժամկետը, երբ վերջիններս պետք է առաջարկներ ներկայացնեին մասնագիտական հանձնաժողովին: Հանձնաժողովից սակայան, երեկ «Հայկական Ժամանակին» հայտնել են, որ այս ընթացքում իրենց առաջարկներ է ներկայացրել միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը: Մյուս ուժերը շարունակում են մնալ իրենց տեսակետին:
Մասնավորապես՝ «Բարգաաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զույցում հայտնել է, որ երկրի կառավարման խորհրդարանական մոդելի վերաբերյալ ԲՀԿ դիրքորշումը հստակ է և սահմանադրական փոփոխությունների շրջանակներում խորհրդարանական տարբերակի վերաբերյալ իրենք որևէ առաջարկ չունեն: Իսկ եթե քննարկման դրվի սահմանդրական փոփոխությունների երկրորդ տարբերակը, այսինքն՝ գործող կիսանախագահական մոդելի բարելավման տարբերակը, ԲՀԿ-ն կքննարկի ընթացքում առաջարկներ ներկայացնելու հարցը: