05/05/2015 09:42
Սարոյանի՝ աճուրդի հանված տան ճակատագիրը դեռևս անորոշ է
Իչպես հայտնի է՝ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում աճուրդի կհանվի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը:
«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ աճուրդը նշանակված է մայիսի 5-ին: «Ժողովուրդը» փորձել է պարզել, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում գրողի տանը,արդյո՞ք հայկական կողմը քայլերէ ձեռնարկում մեծանուն գրողի տունը գնելու և այնտեղ տուն թանգարան հիմնելու ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ժողովուրդին» տեղեկացրել են, որ նախարարությունը հետամուտ է շահագրգիռ կազմակերպությունների և մարդկանց ուշադրությունը խնդրի վրա կենտրոնացնելուն:
«Մայիսի 5-ին հնարավոր կլինի ձեռք բերել, թե ոչ մենք նման տեղեկություն չունենք: Տեսնենք… Դեռ չենք կարող որևէ մեկնաբանություն տալ, առայժմ ոչինչ ասել չենք կարող»: