06/05/2015 12:07
Ադրբեջանը կրճատում է պետական ծախսերը
Ադրբեջանը 2016 թվականին կկրճատի պետական ծախսերը` կապված նավթի գնի անկման հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ասիական զարգացման բանկի Կառավարիչների խորհրդի նիստի ժամանակ:
«Նավթի և գազի գնի անկումը չեն կարող չանհանգստացնել Ադրբեջանին: Ի պատասխան մենք կրճատել ենք անհարկի ծախսերը և բարելավել կառավարման համակարգը»,- ասել է Ալիևը:
Գնահատելով տնտեսաական իրավիճակը՝ Ալիևն ասել է, որ ներդրումային կլիման մնում է բարենպաստ: Ադրբեջանում գործազրկությունը կազմում է 5%, աղքատության մակարդակը նվազել է մինչև 5%. Ըստ նրա` սա նշանակում է, որ հաջողվել է խուսափել «հոլանդական հիվանդությունից»:
«Որոշ նավթային երկրներում հարուստներն ավելի են հարստանում, աղքատները` ավելի աղքատանում: Մեր նպատակն է, որպեսզի եկամուտներից կարողանան օգտվել բոլորը», - ասել է նա: