06/05/2015 19:40
Լույս է տեսել ամսագիր, որի թանաքը խառնած է ՄԻԱՎ վարակակիրների արյան հետ
Տղամարդկանց ավստրիական Vangardist ինտերնետ-ամսագիրը թողարկել է տպագիր տարբերակը, որի թանաքը խառնած է ՄԻԱՎ վարակակիրների արյան հետ: Այսպիսով խմբագրությունը մտադիր է ցույց տալ, որ ՄԻԱՎ վարակակիրների հետ շփումները անվնաս են : Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Ամսագրի կայքում նշվում է, որ շատ վարակակիրներ թաքցնում են իրենց հիվանդության մասին, քանի որ վախենում են կորցնել ընկերներին, աշխատանքը կամ զուգընկերոջը: Որովհետև նախկինի պես այսօր էլ շատ են մարդիկ, որ վախենում են ՄԻԱՎ վարակակիր մարդկանցից՝ նրան դիպչել, շփվել և այլն:
Այն մասին, որ ամսագրի տպագրության համար օգտագործվել է դոնորների արյունը ասված է շապիկին: Այս նպատակով դոնոր է հանդիսացել երեք ՄԻԱՎ վարակակիր:
Յուրօրինակ այս ամսագիրը լույս է տեսել 3 հազար տպաքանակով, գինը՝ 50 եվրո: Ամսագրի վաճառքից ստացված հասույթը խմբագրությունը մտադիր է նվիրաբերել: