06/05/2015 16:49
Աշոտյան. Բացառել պարտադրված դրամահավաքը «Վերջին զանգին» ընդառաջ
«Մայիսի 22-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու համար պետք է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել պարտադրված դրամահավաքը, միջոցառումներն անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով»: Այս մասին հանձնարարական է իջեցրել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը համապատասխան գրություններով դիմել է նաև այն պատկան մարմիններին, որոնց ենթակայության տակ գործում են հանրակրթական ուսումնական հաստատություններ: