06/05/2015 09:00
Արտակարգ դեպք՝ Բագրատաշենի սահմանակետում
«Ժամանակի» հավաստի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանակետում:
Մաքսային աշխատակիցները և զննության համար կանգնեցված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճել են միմյանց հետ: Բանը հասել է փոխադարձ հայհոյանքների ու քաշքշուկի, նաև՝ հարվածների: Կողմերին հաջողվել է բաժանել ոստիկանների միջամտությունից հետո:
Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: «Ժամանակի» հետ զրույցում ոստիկանությունից չեն հերքել, որ միջադեպ է եղել ու բերման ենթարկված անձիք կան: