06/05/2015 17:10
Բագրատյան. Արտագնա աշխատողներին վերաբերող օրենքը տապալվելու է
«Եկամտահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի համար հատկապես ուշագրավ էր որոշ ընդդիմադիրների պահվածքը:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, չմասնավորեցնելով, թե խոսքն ում մասին է, պատգամավորը նշեց, որ որոշ գործընկերների պահվածքն ուղղակի խամաճիկություն է հիշեցնում:
«Երբ իրենք չեն կարում, սկսում են ընդդիմությանն օգտագործել, սակայն ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ եթե ընդդիմությունը մյուս ընդդիմության դեմ խոսում է, ապա դա ընդդիմություն չէ, այլ՝ խամաճիկություն, դա մուտիլովկա և խառնակչություն է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է օրենքում նախատեսվող փոփոխություններին, ապա ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ արտագնա աշխատողներին վերաբերող օրենքը տապալվելու է, ինչպես «պարտադիր կուտակայինը» և շինարարության վերաբերյալ ընդունված շահութահարկի մաիսն օրենքները: