06/05/2015 19:49
Մայիսի 7-ին գազ չի լինի Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական, կարգաբերման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղու բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: