06/05/2015 19:07
2015թ-ին գրանցվել է 40 ուժեղ երկրաշարժ. Մասնագետ
Եվ Հայաստանը, և Նեպալը գտնվում են բարձր սեյսմակայունության գոտում: Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը, մասնավորապես Սպիտակի 1988թ-ի աղետալի երկրաշարժի և Նեպալի ապրիլի 25-ին երկրաշարժի օջախային գոտին փոքր խորության է գտնվում՝ երկրի մակերևույթից 10-12 կմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:
Բանախոսը զուգահեռներ է անցկացրել Նեպալի և Հայաստանի երկրաշարժերի միջև՝ նշելով նաև, որ Նեպալի երկրաշարժը տիբեթյան սալի տեղաշարժն ու թռիչքաձև բարձրացման արդյունքում է եղել. և Հայաստանի, և Նեպալի երկրաշարժերն էլ տեկտոնական ծագում ունեն և սալի տեղաշարժման պատճառով է երկրաշարժ գրանցվել. և Հայաստանի, և Նեպալի երկարշարժերին հաջորդել են հետցնցումներ:
«Հայաստանի տարածքը հայտնի է մասնագետներին մինչև 35 կմ խորությամբ սեյսմիկ օջախներով: 6 և ավելի մագնիտուտ ունեցող երկրաշարժ աշխարհում 2010-ին գրանցվել է 174-ը, 2011-ին՝ 212, 2012թ-ին՝ 144, 2013-ին՝ 154, 2014-ին՝ 153 և 2015թ-ից առ այսօր՝ 40 ուժեղ երկրաշարժ»,-ասել է նա: