06/05/2015 09:35
Ուսուցիչներն ու աշակերտները ԿԳՆ-ի, ՊՆ-ի և ԵԿՄ-ի միջև կնքված հուշագրի «գերին» են դարձել
Հանրակրթական դպրոցներում դժգոհության նոր ալիք է բարձրացել: Ուսուցիչները և աշակերտները դարձել են ԿԳՆ-ի, ՊՆ-ի և «Երկրապահի» միջև կնքված փոխըմբռնման հուշագրի «գերին»: «Հրապարակին» տեղեկություններ են հասել, որ ուսուցիչներին և աշակերտներին հանգստյան օրերին ռազմահայրենասիրական կրթության շրջանակներում տանում են ԵԿՄ՝ դասընթացների: Հանգստյան օրերին պարապմունքների գնալուց դժգոհ են թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները:
«Մասնավոր զրույցներում նրանք նշում են, որ «գեներալ Մանվելի փիառի պատճառով իրենց հանգստյան օրը «հարամվում է», ի՞նչ կարիք կա գնալ ԵԿՄ, այդ ի՞նչ է անում Մանվելը, որ ՊՆ-ն և ԿԳՆ-ն չեն կարողանում անել ռազմագիտության դասերին: Մանկավարժները վախենում են բողոքել ղեկավարությանը, քանի որ այդպես կարող են կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Մեկ բան հստակ է՝ զոռով հայրենասեր չես դարձնի, բայց նման քայլերով հաստատ կստիպես հայրենիքից հիասթափվել»,- գրել է թերթը: