06/05/2015 18:18
«Վանաձորի քաղաքապետի ձեռքից աղբատար մեքենաները, կարծես, փրկվեցին.
Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին անհանգստացրել է այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետը մտադիր է վաճառքի հանել համայնքին պատկանող աղբատար մեքենաները: Հարցը, մասնավորապես, պետք է քննարկվեր մայիսի 7-ին կայանալիք ավագանու նիստում: Սակայն այն հաջողվեց կանխել. Պատգամավորը facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Վանաձոր համայնքին պատկանող աղբատար ավտոմեքենաներն ուղղակի վաճառքի միջոցով մասնավոր ընկերություններին օտարելու մասին հարցերը, որոնց քննարկումը նախատեսված էր ավագանու 07.05.2015թ. հերթական նիստում, օրակարգի նախագծից հանվել են: Շնորհակալություն բոլոր մտահոգ անձանց»:
Հիշեցնենք, պատգամավորը մատնանշել էր, որ նշված վաճառքն ուղղակի անթույլատրելի է, քանի որ այդ մեքենաներն իրենց վարձակալության գումարով համայնքի բյուջե զգալի եկամուտ են բերում, իսկ դրանցից երկուսը ԱՄՆ ՄԶԳ/USAID-ի կողմից են նվիրաբերվել Վանաձոր համայնքին, որոնց վաճառքն արգելված է: