06/05/2015 13:33
«Իսլամական պետությունը» ԱՄՆ տարածքում 71 ահաբեկչական խմբավորում ունի
ԱՄՆ տարածքում գտնվում է «Իսլամական պետության» 71 ահաբեկչական խմբավորում: Այս մասին գրում է «New York Daily News» թերթը՝ հղում անելով սպառնալիքներով լի մի հայտարարության, որը հրապարակվել է ենթադրաբար խմբավորման անդամների կողմից «JustPasteIt» կայքում:
Ավելի վաղ՝ մայիսի 3-ին, Տեխաս նահանգում տեղի էր ունեցել հրաձգություն Մուհամեդ առաքյալի թեմայով ծաղրանկարների ցուցահանդեսի ժամանակ: Արդյունքում երկու տղամարդ, որոնք կրակ էին բացել, սպանվել են ոստիկանների կողմից, իսկ ավելի ուշ ռադիոուղերձում «Իսլամական պետությունը» կատարվածի համար պատասխանատվությունը վերցրեց իր վրա:
Հրապարակված սպառնալիքներով լի տեքստում նշվում է, որ «Իսլամական պետությունը» ԱՄՆ 15 նահանգներում ունի 71 պատրաստված զինվոր, որոնք պատրաստ են հարձակման ցանկացած պահի: Ընդ որում ահաբեկիչները նշել են նահանգներից միայն հինգը՝ Վիրջինիյա, Մերիլենդ, Իլլինոյս, Միչիգան և Կալիֆորնիա:
«Գազետա.ռու»-ն գրում է, որ դեռ հայտնի չի՝ հայտարարության հեղինակները իսկապես ԻՊ-ի ներկայացուցիչներն են, թե այն գրվել է իրենց կողմնակիցների կողմից: