06/05/2015 15:20
ՉԼ. Բարսելոնա - Բավարիա. Հանդիպումից առաջ
Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը. կատալոնոկան «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում կընդունի Մյունխենի «Բավարիային»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին, Արմենիա հեռուստաընկերության եթերում:
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)
Թիմերը միմյանց հետ հանդիպել են 8 անգամ, որոնցից 5-ում հաղթել են մյունխենցիները, երկուսում՝ կատալոնացիները, մեկ անգամ գրանցվել է ոչ-ոքի: «Կամպ Նոու» մարզադաշտում գերմանական ակումբը 4 խաղից հաղթել է 3-ում: Միակ պարտությունը գրանցվել է 2009 թվականին՝ 0:4: