06/05/2015 09:50
Ճոյտը պատրաստվում է նոր ֆիլմ նկարել՝ Հիսուսի մասին
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նախօրեին ազատ է արձակվել: Նա կալանավորվել էր փետրվարի 2-ին՝ խոշոր չափերի հարկերից խուսափելու մեղադրանքով: Հ. Հակոբյանն, ինչպես հայտնի է սկսել է իր ուժերը փորձել կինոարտադրությունում: Նրա առաջին ֆիլմը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանությանը, ըստ որոշ գնահատականների, եղել է նրա կալանավորման իրական պատճառը:
Ասում են, որ եթե այն էկրան բարձրանար, ապա կանարգեր ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ Հակոբ Հակոբյանը որոշել է չհանձնվել: Նա «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել: «Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարնն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից, մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք և քննարկենք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել»,- ասել է Հակոբյանը:
«Մի խոսքով, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա Հակոբյանը գուցե Հոլիվուդ տեղափոխվի այնտեղ ավելի ապահով է»,- գրել է թերթը: