06/05/2015 16:41
Ֆիննախը տուգանել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենին 50 հազար դրամով
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ նախագահ Հասմիկ Մկրտչյանը Մաքսային օրենսֆրության պահանջները խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության որոշումից:
Բագրատաշենի անցակետով այս տարվա հունվարին ՊՈԱԿ-ի անունով Հայաստան է ներմուծել 8340 կգ քաշով հումանիտար բեռ, որի վերաբերյալ ընկերության տնօրեն Հասմիկ Մկրտչյանը սահմանված ժամկետում չի ապահովել մաքսային հայտարարգրի ներկայացում մաքսային մարմնին, այսինք թույլ է տվել Մաքսային օրենսգրքի 194 հոդվածով սահմանված մաքսային կանոնների խախտում:
Ա. Փալիկյանի որոշմամբ՝ մաքսային կանոնների խախտում կատարելու համար Հ. Մկրտչյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 50 հազար դրամ: