06/05/2015 13:55
«Բորուսիայի» նոր մարզիչը մտադիր չէ հրաժարվել Մխիթարյանից. գերմանական մամուլ
Հաջորդ մրցաշրջանից Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ տրանսֆերային առաջիկա պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին տեղեկությունը հրապարակել է գերմանական «BILD»-ը:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Հ. Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը» և մի շարք ակումբներ:
Նշենք, որ հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» գլխավորելու է Թոմաս Տուխելը` փոխարինելով Յուրգեն Կլոպին: