06/05/2015 09:29
Վրաստանում Հայաստանի դեսպանատանը պետք է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող դիվանագետների թիմ աշխատի. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի ներկայացուցչի «ոչ պաշտոնական» հանդիպմանը հաջորդած հայ-վրացական միջպետական սկանդալին ու գրել.
«Հարևան Վրաստանյի դեպքում, որի հետ հարաբերությունները բարդ են, բայց հասկանալի պատճառներով, պետք է հնարավորինս բարեկամական լինել, անհրաժեշտ է բարձրագույն մասնագիտական որակավորում ունեցող դիվանագետների թիմ: Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ կապված միջադեպն անմիջական առնչություն չունի Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի հետ: Բայց կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականության այս ուղղությունը կաղում է, և դեսպանը ամեն օր մի քանի անգամ պետք է սպառիչ տեղեկություն տրամադրի այն մասին, թե ինչպես հարևան երկրում կընդունվի Հայաստանի այս կամ այն քայլը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: