06/05/2015 10:54
Հայաստանի գավաթի ֆուտբոլային հանդիպումն` այսօր
Հայաստանի Գավաթի 2014/15թթ. խաղարկության եզրափակիչ խաղում կմրցեն մայրաքաղաքային երկու ակումբներ՝ «Փյունիկը» և «Միկան» «Հանրապետական» մարզադաշտում, ժ. 19:00: Գլխավոր մրցավարն է Ջանլուկա Ռոկին:
«Փյունիկը» երրորդ տարին անընդմեջ իրավունք է ստանում մասնակցել եզրափակիչ մրցավեճին: Նախորդ երկու տարիներին «Փյունիկը» եզրափակչում հաղթել է մարզային երկու թիմերի՝ «Շիրակին» և «Գանձասարին»: Սարգիս Հովսեփյանի սաները հնարավորություն ունեն պահպանել հաղթողի կոչումը՝ առաջին անգամ երեք անգամ անընդմեջ հաջողության հասնելով Գավաթի խաղարկություններում:
Թիմը վստահորեն գլխավորում է Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը և գործնականում ապահովել է չեմպիոնի կոչումը:
Իսկ ահա «Միկան» Գավաթի խաղարկությունում հաղթելու դեպքում կապահովի իր տեղը Եվրոպա լիգայում, իսկ եթե ոչ, ապա Արամ Ոսկանյանի սաները պետք է փորձեն առաջնությունում չնահանջել 4-րդ տեղից: