06/05/2015 11:50
Վայոց ձորում արջը մեղվի փեթակներ է վնասել
Մայիսի 6-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Թառաթումբ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակ է ներխուժել արջը և վնասել մեղվի փեթակներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ լրատվական բաժնից:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ արջը մտել է Լ. Ե.-ին պատկանող տան բակ, վնասել 1 մեղվի ընտանիք. բնակիչների բարձրացրած աղմուկից հեռացել է հարակից անտառ: