06/05/2015 18:55
Ֆիննախը տուգանել է «Սպայկա» ՍՊԸ, «Երասխի գինու գործարանի» ՍՊԸ և «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ տնօրեններին
«Սպայկա» ՍՊԸ մաքսային ձևակերպումների բաժնի մասնագետ Արթուր Ելոյանը Մաքսատան պետի տեղակալ Ա. Պապյանի որոշմամբ տուգանվել է 50 հազար դրամով՝ մաքսային կանոնների խախտում կատարելու համար: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Ա. Պապյանի՝ ապրիլի 27-ի որոշումից:
«Երասխի գինու գործարանի» ՍՊԸ տնօրեն Ռազմիկ Թևոնյանը տուգանվել է 50 հազար դրամով՝ Մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար: Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Ա. Փալիկյանի որոշումից:
«ՍՊՍ Սիգարոն» ՍՊ ընկերության տնօրեն Սուրեն Մինասյանը տուգանվել է 50 հազար դրամով՝ Մաքսային օրենսդրության պահանջները խախտելու համար:
Որոշումների մասին մանրամասն՝ ստորև: