07/05/2015 10:25
Վալերի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՊՆ 150-ից ավելի բնակարանի յուրացման համար
Ենթասպա Վալերի Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող 150-ից ավելի բնակարանի յուրացման համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Դատարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Վ. Դանիելյանն ու նրա 3 հանցակիցը մեղավոր են ճանաչվել: Խոսքը Վ. Դանիելյանի կնոջ` Քրիստինա Իվանովայի, ինչպես նաև գործարարներ Իգոր Գանիչևի ու Սվետլանա Սավինայի մասին է:
Նրանց հասցրած վնասի չափը գնահատվել է 3 մլրդ ռուբլի:
Դատավճռի հրապարակումը գործի նյութերի մեծ ծավալի պատճառով տևելու է առնվազն 2 օր: