07/05/2015 12:07
ՉԼ. Բարսելոնան հաղթեց Բավարիային
Ավարտվել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Բարսելոնա» - «Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը: Կատալոնական ակումբը կարողացել է հաղթանակ տանել Լիոնել Մեսսի դուբլի և Նեյմարի` խաղավարտին խփած գոլի շնորհիվ:
Արգենտինացի գոլահարը, դառնալով երկու գոլի հեղինակ, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ իր գոլերի թիվը հասցրել է 77-ի` բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկում շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին (76):
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ կազմերով.
«Բավարիա». Նոյեր, Ռաֆինյա, Բոատենգ, Բենատիա, Բերնատ, Լամ, Շվայնշտայգեր, Ալոնսո, Տիագո, Մյուլեր(79), Լևանդովսկի:
Պահեստայիններ.Ռեյնա, Դանթե, Մարտինես, Պիսարո, Գաուդինո, Գյոտցե(79), Վեյզեր:
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալվեշ, Պիկե, Մասկերանո(89), Ալբա, Բուսկետս, Ռակիտիչ(82), Ինյեստա(87), Մեսսի, Նեյմար, Սուարես:
Պահեստայիններ. Բրավո, Բարտրա(89), Վերմալեն, Ադրիանո, Չավի(82), Ռաֆինյա(87), Պեդրո: