07/05/2015 10:15
«Իրենց պետք է հարցնեք». Էկոնոմիկայի նախարարը՝ իր պաշտոնանկության մասին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, պատասխանելով «Ժողովուրդի» այն հարցին, թե ըստ տեղեկությունների՝ առաջիկայում ՀՀ իշխանություններն իրեն պաշտոնանկ են անելու, ասել է, որ այդ լուրերը լրատվամիջոցներն են շահարկում: Նա միաժամանակ խորհուրդ է տվել իր հնարավոր պաշտոնանկության հետ կապված հարցերով դիմել Կառավարությանը:
Թերթի հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է իր աշխատանքից, ի՞նչ է զգացել այդ մասով նախարար Ճշմարիտյանը պատասխանել է. «Դուք պետք է ասեք, ես չգիտեմ, իրենց պետք է հարցնեք»: