07/05/2015 11:42
Վայոց ձորում Ford Transit-ը մխրճվել է ոչխարի հոտի մեջ, 70 ոչխար ու գառ սատկել է
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մուսայելյանը իր վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 794 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է մի քանի տասնյակ ոչխարների ու գառների, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հարվածի արդյունքում մոտ 70 գառ ու ոչխար սատկել է:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում