07/05/2015 10:46
Իտալիայում փորձում են ընկնող ինքնաթիռը պահող սարդոստայն ստեղծել
Իտալայի Տրենտո համալսարանի հետազոտողները մշակում են սարդոստայնի հատուկ տեխնոլոգիա, որն ապագայում թույլ կտա ստեղծել ընկնող ինքնաթիռի քաշին դիմացող նյութ: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Ըստ աղբյուրի` սարդերի վրա անցկացվող փորձերի արդյունքում միջատները սկսել են հյուսել սովորականից 3.5 անգամ ավելի ամուր սարդոստայն: Փորձն ամբողջությամբ հաջող չի ընթացել և սարդերից մի քանիսը սկսել են հյուսել ոչ ամուր սարդոստայն, չորսը սատկել են։
Հաջողության դեպքում այդ հայտնագործությունը կօգնի արտադրել ընկնող ինքնաթիռը պահող հիբրիդային նյութ: