07/05/2015 13:26
Վարչապետը` ԾԻԳ-երի մասին. Եթե լինի կոռուպիցիա, կազատվեն պաշտոններից
Օրերս կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել ծրագրերի իրականացման գրասենյակների` ԾԻԳ-երի հաշվետվությունների ներկայացում և քննարկում: Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը կրկին անդրադառձավ ԾԻԳ-երի խնդրին:
«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով մեր երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարշահումների, քան իրականացրած աշխատանքների մասին»,- ասաց նա:
Խոսելով ԾԻԳ-երի ղեկավարների հետ կառավարությունում հանդիպման մասին՝ նշեց, որ զգուշացրել է ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալ կոռուպիցիայից, հակառակ դեպքում կազատվեն պաշտոններից:
«Անձամբ հետամուտ կլինեմ՝ օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը և հավելեց, որ ամեն ինչ լինելու է հրապարակային և հասարակությունը կիմանա, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները: