07/05/2015 12:38
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու եռատոնին։ Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը հաղրոդեց, որ վերադառնալու է մայիսի 9-ին:
Վարչապետը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:
«Բոլոր նախարարները և գերատեսչության ղեկավարները Երևանում անցկացվող միջոցառումներին պարտադիր իրենց մասնակցությունը կբերեն, քանի որ երկրի Նախագահը Հայաստանում չէ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: