07/05/2015 12:19
Կառավարությունը կփոխհատուցի Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների օդային ուղևորությունը
Կառավարության որոշմամբ Տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում կհատկացվի 27 մլն 396 հազ. դրամ՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձանց օդային տրանսպորտով զեղչով կամ անվճար երթևեկելու գումարը փոխհատուցելու համար։
Հայրենական մեծ պատերազմի առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամների և նրանց հավասարեցված անձինք իրավունք ունեն օդային ճանապարհով ԱՊՀ տարածքում տարին մեկ անգամ 50 տոկոս զեղչ սակագնով երթևեկել, իսկ Խորհրդային Միության հերոսներին և Փառքի երեք աստիճանների շքանշանով պարգևատրված անձանց տրամադրվում է տրանսպորտի նշված տեսակով տարին մեկ անգամ անվճար երթևեկության իրավունք: